Տնային աշխատանք

06.10.2017

1.Գրաբարյան ասույթը փոխադրի՛ր աշխարհաբարի՝

Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ:

Ամենայն չարիք-բոլոր չար բաները

մտանեն ի միտս մարդոյ- մարդու միտքը մտնում են

յանուսումնութենէ- տգիտությունից

2.Ընթերցի՛ր Ռոդարիի «Տարօրինակ հարցեր» հեքիաթը և պատասխանի՛ր պատմությունից հետո գրված հարցերին։

Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

4.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

5.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

6. Գուշակի՛ր․

Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:

7.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

8. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

9.Նայի՛ր շուրջդ. կազմի՛ր թարս հարցեր :                               1)Ամբողջ,անգամ,երբեք,դարձավ:                                          2) Շրջերես- հակառակ կողմով:վ                                                                        3)Վատ- լավ , պարզ-բարդ, սովորական-անսովոր,                                             4)Խրճիթ,                                                                5) գ/ ամբողջ տարին:                                                  6 )Կաղամբը:   7) Նա  շատ հետաքրքրասեր տղա է:  8)Տղան հակառակ ինչուիկ էր: 9) Ինչու պատը տուն ունի: Ւնչու վրձինը նկարիչ ունի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s