25.10.2017

Համո Սահյան

ՊԱՊԸ

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը՝ շիվ, պայտ, մարգ, մանգաղ, մաճ։

բարակ ու դալար ճյուղ բանող անասունների Բանջարանոցում ակոսներով առանձնացված հողակտոր՝ որոշ մշակույթի համար, ածու: Գյուղատնտեսական ձեռքի գործիք: Արորի կոթը, որից բռնելով մաճկալը վար է անում:

2.Ի՞նչ հիշեցիր բանաստեղծությունը կարդալիս։

իմ պապիին

իմ պապը տնկելե է  մեր գյուղի շիվերը    3. Բանաստեղծության ո՞ր տողերը քեզ դուր եկան և ինչո՞ւ։

4.Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

Օրինակ՝ Կինը հարցրեց: Երիտասարդ կինը
հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:
Շունը մտավ:  Խելացի շունը մտավ դպրոց։
Անխիղճ մարդու սիրտը քար է:
Լավ հայրն ընկեր է:
Երկիր մոլորակը պտտվում է:

5.Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):
Արթնացա, երբ արևն արդեն ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց։ Շտապում էի։Նախաճաշեցի և գնացի դպրոց։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s