Ձի

Ձի , ընտելացված կենդանի և բառացությամբ Պրժևալսկու ձիու, վայրի ձիու միակ պահպանված ենթատեսակը։ Ձիերի ընտալացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես մ. թ. ա. 4000 թ-ին, իսկ արդեն մ. թ. ա. 3000 թ-ին ձին մարդու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Ներկայումս գոյություն ունեն ձիերի բազմաթիվ ցեղատեսակներ, որոնք հարմարված են այս կամ այն աշխատանքի համար։ Ձիաբուծության հնագույն կենտրոններից է նաև Հայկական լեռնաշխարհը։

Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են։ Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ)։ Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում)։ Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են)։ Ապրում են երամակներով։ Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագերաձիեր։ Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ։ Ձին ընտելացվել է 5–6 հզ. տարի առաջ Ասիայում։ Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։ Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ)։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s