Արեգակնային համակարգ

360px-Արեգակնային_համակարգ.jpg

Արեգակնային համակարգ, մոլորակային համակարգ, որը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ[1] և բաղկացած է Արեգակից և այլ երկնային մարմիններից, որոնք ձգողությամբ կապում են նրա ութ մոլորակները,  նրանց 167 բնական արբանյակները, հինգ գաճաճ մոլորակները (Սերես, Պլուտոն, Հոմեա, Մակեմակե և Էրիս և նրանց վեց բնական արբանյակները) և միլիարդավոր այլ փոքր մարմիններ։ Այս վերջինը բաղկացած է աստերոիդներից, Կոյպերի գոտու մարմիններից, գիսաստղերից, աստղաքարերից և տիեզերական փոշուց։

Արեգակնային համակարգը ձևավորվել է մոտ 4,57 միլիարդ տարի առաջ տիեզերական ձգողականությանգազափոշային ամպի կոլապսի ճանապարհով։

Արեգակնային համակարգի օբյեկտների զանգվածի մեծ մասը բաժին է ընկնում Արեգակին, մնացած մասը պարունակվում է ութ համամատաբար մեկուսացված մոլորակներում, որոնք ունեն գրեթե շրջանաձև ուղեծիրև դասավորված են գրեթե հարթ սկավառակի սահմաններում՝ խավարածրի հարթությամբ։

Չորս ամենափոքր ներքին մոլորակներն են Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը (նաև կոչվում են երկրային խմբի մոլորակներ), հիմնականում բաղկացած են սիլիկատներից և մետաղներից։ Չորս արտաքին մոլորակներն են՝ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը (նաև կոչվում են գազային հսկաներ կամ պարզապես հսկա մոլորակներ), ավելի զանգվածեղ են, քան երկրային խմբի մոլորակները։ Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակներ Յուպիտերն ու Սատուրնը գլխավորապես բաղկացած են ջրածնից և հելիումից, արտաքին ավելի փոքր Ուրանն ու Նեպտուն, ջրածնից և հելիումից բացի պարունակում են նաև մեթան և շմոլ գազ։ Այդպիսի մոլորակները մտնում են առանձին դասի՝ «սառցային հսկաների» մեջ։

Արեգակնային համակարգում կան փոքր մարմիններով զբաղեցված երկու մարմիններ։ Աստերոիդների գոտին, որը գտնվում է Մարսի և Յուպիտերի միջև, կառուցվածքով համընկնում է երկրային համակարգի մոլորակների հետ, քանի որ կազմված է սիլիկատներից և մետաղներից։ Աստերոիդների գոտու խոշորագույն օբյեկտներ են համարվում թզուկ մոլորակ Սերեսը, Պալասը, Վեստան, և Հիգեան։ Նեպտունի ուղեծրից այն կողմ տեղավորված են տրանսնեպտունային մարմինները, որոնցից խոշորագույններն են՝ Պլուտոնը, Սեդնան, Հոմեան, Մակեմակեն, Կվավարը, Օրկը, Էրիսը, բաղկացած սառած ջրից, ամոնիակից և մեթանից։ Արեգակնային համակարգում գոյություն ունեն այլ փոքրագույն մարմինների պոպուլյացիաներ ևս, ինչպիսիք են մոլորակային քվազիարբանյակները և տրոյացիները, մերձերկրյա աստերոիդները, կենտավրոսները, դամոկլոիդները, ինչպես նաև համակարգով տեղափոխվող գիսաստղերը, երկնաքարերը և տիեզերական փոշին։

Արեգակնային քամին (Արեգակից պլազմայի հոսքը) միջաստղային միջավայրում առաջացնում է հելիոսֆերա անվանմամաբ պղպջակ, որը տարածվում է համակարգում մինչև ցրված սկավառակի եզրը։ Օորտի ամպը՝ երկարակյաց գիսաստղի աղբյուրը, կարող է տարածվել մոտավորապես հազար անգամ հելիոսֆերայից այն կողմ։

Արեգակնային համակարգը մտնում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s